«Ռոմա»-«Լեչչե» հանդիպումից առաջ նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagm-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից»,-լուսանկարին կից գրել է նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում էր, հենց մարզադաշտում դիտել էր Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում է։
Հիշեցնենք, որ «Լեչչե»-«Ռոմա» հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 17։00-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն
Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն: 109 կգ քաշա...
ՀՐԱՏԱՊ. Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղ...
Իրանցի կանայք 40 տարվա ընդմիջումից հետո մարզադաշտ այցելեցին. ֆանտաստիկ հաշիվ է գրանցվել՝ 14:0
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոջայի...
Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, նա կմասնակցի «ջալառոսների» հաջորդ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի վնասվածքը լուրջ չէ: Այսպիսի տեղեկությունն...