Ձերբակալվել է Երևանում ողբերգական ավտովթարի մասնակից Lexus-ի վարորդը
Այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է հունվարի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի ժամանակ Lexus մակնիշի 07 ТО 777 համարանիշի ավտոմեքենան վարելու մեջ։ Նշված ավտոմեքենան մասնակցություն է ունեցել ողբերգական այդ վթարում, ինչից հետո վարորդը դիմել էր փախուստի, իսկ ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշները։
Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսում, իսկ ավտոմեքենան պատկանում է նրա հորը՝ Արտեմ Աբրահամյանին, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ։
Ռ. Աբրահամյանը ձերբակալվածի կարգավիճակով գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, քանի որ վթարի հաջորդ օրը, առավոտյան ժամը 07։00-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, բախվել էին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 174 շենքի բնակիչ, 51-ամյա Արթուր Գասպարյանի վարած Opel մակնիշի 13 ՏՕ 297 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 577 համարանիշի և անձը չպարզված վարորդի կողմից վարած Lexus մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները: Այնուհետև Lexus-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել մայթին և առաջ ընթանալով բախվել «ԴԱՆԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող շուրջօրյա դեղատան ցուցափեղկին:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլբուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ Է. Ղևոնդյանը գտնվում էր ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...