Արարատում մեքենան բախվել է ձիով լծված սայլին․ կա 5 վիրավոր
Արարատի մարզում, սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատ գյուղի բնակիչ 66-ամյա Աշոտ Դ․-ի վարած ձիով լծված սայլին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով պոկված բեկորները շպրտվել եւ դիպել են հանդիպակած ուղեմասով ընթացող Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ալիկ Հ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QC 881 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով Աշոտ Դ․-ն, Կարեն Շ․-ն, վերջինիս ուղեւորներ՝ 39-ամյա Երջանիկ Ս․-ն, 18-ամյա Նաիրա Շ․-ն եւ 10-ամյա Միլենա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Հարվածի արդյունքում էլ ձին սատկել է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...