Սնունդը զորամաս չտանելու համար վիճել են 2 զինծառայող
Խոստացված սնունդը զորամաս չտանելու համար վիճաբանություն է սկսվել զորամասում, երկու զինծառայող գտնվում է մեղադրյալի կարգավիճակում։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ուղարկվել ս․թ․ սեպտեմբերի 24-ին:
Ըստ մեղադրանքի՝պարտադիր ժամկետային զինծառայող Է.Ա.-ն նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Ա.-ի կողմից ազատ արձակումից վերադառնալուց հետո խոստացված սնունդը չի տարել, այդ պատճառով վիճաբանության մեջ է մտել նրա հետ, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով թեթև վնասվածք:
Բացի այդ, Ս.Ա.-ի՝ սպայական սենյակում ծխախոտ ծխելու պատճառով, Է. Ա.-ն վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ, որի ընթացքում հայհոյանք հնչեցնելով՝ ծեծի է ենթարկել Ս.Ա.-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...