Ըստ shamshyan.com-ի՝ քաղաքապետը «փախուստի է դիմել»
Shamshyan.com.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում:
Ինչպես հայտնում է ֆոտորագրողը, ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը, առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ փորվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը քողարկելու նպատակով նրանք օգտագործել են հացի խմոր և ատամի մածուկ:
Զավեշտալին այն է, որ կայքում այս լուրը հրապարակվել է «Սուպեր մամա 2» ֆիլմից Կարգին Հայկոյի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կանանց բանտում համապատասխան համազգեստով արված լուսանկարով: Տեխնիկական վրիպա՞կ է, թե՞ դիտավորյալ քայլ, դժվար է ասել: Եթե դիտավորյալ է, ապա` հետաքրքիր է ի՞նչ նպատակ է հետապնդում և ի՞նչ ենթատեքստ ունի: Մի՞թե Հայկ Մարությանը կանացի կերպարում այդքան անճանաչելի է:
Շարունակությունը՝ shamshyan.com-ում
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...