Գեղարդավանքում վիճաբանություն է տեղի ունեցել վարդապետի և կարգալույծ արված նախկին եկեղեցականների միջև
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com՝-ը վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ՝ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Նախկին եկեղեցականները կրելով եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից եկեղեցական կանոնակարգով նույնպես զրկված են եղել։ Տեր Կյուրեղը հայտնել է, որ ինքը մոտենալով նրանց, հանդարտվելու և սթափության կոչ է արել, ու խնդրել չիրականացնել այն, ինչը վերապահված է միայն եկեղեցականին։ Վերջիններս դրանից հետո, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք եկեղեցու և եկեղեցուն ծառայող անձանց հանդեպ, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, փորձելով հրահրել բախում, խախտելով եկեղեցու հասարակական կարգն ու կանոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Կյուրեղ վարդապետը ոստիկաններին հայտնել է, որ իր զբաղված լինելու հանգամանքով, կատարվածի մասին նախկինում իրավապահներին չի դիմել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...