ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5 կգ թմրանյութ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է հանրապետության սահմանով թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական փորձը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Շ.Ս.-ի ուղեբեռը:
Արդյունքում նրա ճամփորդական պայուսակում ներկառուցված կողամասում հայտնաբերվել է 5.5կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգված: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով՝ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին կալանավորվել է:
Տեսանյութը Tert. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...