ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության նոր կոռուպցիոն բացահայտումը
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես և շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի տարածքում կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն։ Մասնավորապես արդյունահանել է լիցենզավորման ենթակա 1200 խորանարդ մետր ավազ և 1000 խորանարդ մետր հող, որոնք ընդհանուր շուրջ 6․200․000 դրամով իրացրել է։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է 7․550․000 դրամի վնաս։
Պարզվել է նաև, որ Ճամբարակ ու Շողակաթ համայնքների ղեկավարները, ինչպես և «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ թույլատրելով, որ Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը զբաղվի ավազի և հողի արդյունահանման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխային փակել են Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի պահատուփում
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում երեխային փակել են առևտրի կենտրոններից մեկի պահատուփում: Ինչպես հայտնում...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...