Երևանի հյուրանոցներից մեկում գերմանացին գանգուղեղային վնասվածք է ստացել
Երեկ գանգուղեղային վնասվածքով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել Գերմանիայի մի քաղաքացի, այս մասին հայտնում է ArmDaily.am լրատվականը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է. «Սեպտեմբերի 24-ին ժ.15.15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ Նորքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մի քաղաքացու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է, նույն օրը ժ.07.30-ին, Նորքում գործող հյուրանոցներից մեկում, իր համարի լոգարանում՝ վայր ընկնելու հետևանքով: Ըստ բժշկի տեղեկանքի վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալ: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...