Վրաերթերի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև հետիոտները. ոստիկանությունը հորդորում է
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որպեսզի ոչ միայն վարորդները, այլ նաև հետիոտները պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, քանի որ հանրապետությունում տեղի ունեցած վրաերթերի, այդ թվում՝ մահվան ելքով, որոշ դեպքերում իրենց մեղքի բաժինն ունեն նաև հետիոտները, երբ նրանք չթույլատրված վայրերից, այդ թվում՝ գիշերային ժամերին, հայտնվում են վարորդի ավտոմեքենայի առաջ, գրում է shamshyan.com-ը:
Վերջին ժամանակներում հանրապետության մարզերում բազմաթիվ վրաերթեր են տեղի ունեցել, ցավոք, նաև մահվան ելքով ու կարելի է միանշանակ պնդել, որ այդ վրաերթերի մեծ մասում մեղավոր են հետիոտները, ովքեր ճանապարհը փորձում են անցնել «մաուգլու նման»՝ թռնելով մայրուղին բաժանող երկաթե արգելապատնեշների վրայով: Միայն այս տարի նման ձևով ճանապարհն անցնելու պատճառով հանրապետությունում տեղի են ունեցել 10-ից ավելի մահվան ելքով վրաերթեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում