Արտակարգ դեպք Արարատում. «Յուվեցի Կարո»-ի գազալցակայանում մեքենաներ են այրվում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan. com-ը հայտնում է , որ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, և արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, ով սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։ Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...