Վայոց Ձորի մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել. նա պետք է հրաժարական տված լիներ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վայոց ձորի մարզպետի օգնականի կողմից փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպին, գրելով.
«Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Անկախ նրանից, մասնակցել է այդ ծեծին, թե տանը թեյ է խմել այդ պահին: Անկախ նրանից, գինովցած փոխգնդապետն է հրահրել այդ ծեծ ու ջարդը, թե մարզպետի օգնականը: Անկախ նրանից, հանրային դժգոհության ալիք բարձրացել է, թե այդ ծեծի մասին տեղյակ են միայն Վայքի բնակիչները:
Սա քաղաքակիրթ երկրների բյուրոկրատիայի չգրված օրենքներից է՛ պատասխանատվություն կրել քո ենթակաների արարքների համար: Բայց, կարծես, մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել մարզի բնակիչներից եւ տուժածի ընտանիքից: Այսօր պաշտոնյայի կամավոր հրաժարականի այդ ինստիտուտը պետք է աշխատի»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...