ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին երևանյան ՍՊ ընկերության սպասասրահից ժամացույց է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ՍՊ ընկերության սպասասրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019թ. հուլիսի 17-ին վերոհիշյալ սպասասրահի պատասխանատուն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:20-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, ՍՊ ընկերության սպասասրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Սամսունգ Գալաքսի Վոչ» մոդելի ժամացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ հուլիսի 18-ին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՔԿ-ից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա. Hraparak.am
Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմիտասում բախվել են Շտապօգնության մեքենան և Hyundai Sonata-ն
Այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի...