Փաշինյանը թքած ունի սպաների արժանապտվության վրա. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձին, որտեղ Փաշինյանը պարզաբանում էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառները.
Գրառումը ստորև.
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը,որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա,այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։
Հետաքրքիր է,իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը,միացան բազմագույն շարժմանդ,չէի՞ր հիշում ուսադիրների մասին։
Ավելին,նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։
Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում,չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։
Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր
3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ,ո՞նց էիր քեզ զգում։
Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչու՞ չէիր մտածում։
Հ.Գ.Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ,այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։
Հ.Հ.Գ.Նիկո'լ,հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում,վաղը կպարտվես քաղաքական դաշտում։
Ամեն ինչ հոսում,ամեն ինչ փոփոխվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել․ Արթուր Վանեցյան․ hraparak.am
Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ասածները։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս...
Անիմաստ է դրանց անդրադառնալը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Նիկոլ Փաշինյանին
Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկա...
Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհր...
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊԲ
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի...