Պատահարներ

Նյութեր են նախապատրաստվում սև արագիլի վրա կրակելու դեպքի հիման վրա

WRed
Նյութեր են նախապատրաստվում սև արագիլի վրա կրակելու դեպքի հիման վրա

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։

«Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո` առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել և ինչպես երեկ արել է մի դեռևս անհայտ անասուն` կրակել Սև արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունն էր մեկ շաբաթ առաջ կրակել այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ: Եւ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկեցին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր և իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա:

 

Ի դեպ, բացառիկ Սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթև, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռևս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթև տուգանքի կենթարկեն` մինչև խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը:
Ասեմ նաեւ, որ այս արագիլից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա»,- գրել է պատգամավորը։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250