Իրար են բախվել են Mitsubishi-ն, BMW-ն, Opel-ն ու Honda մոպեդը. կան վիրավորներ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյում Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Ռոստովյան փողոցում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 34-ամյա Ս. Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի 74 QQ 444 համարանիշի, Երևանի բնակիչներ, 34-ամյա Հ.Հ.-ի վարած BMWմակնիշի 50 AN 505 համարանիշի, 64-ամյա Գ. Մ.-ի վարած Opel մակնիշի 8140 HW համարանիշի և 25-ամյա Տ.Մ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Մ.-ն և Ս.Մ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Ս. Բ.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Գ. Մ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...