Արթուր Աբրահամը քնած է եղել. մանրամասներ Աբրահամին պատկանող BMW X6-ի մասնակցությամբ վթարից
Ինչպես արդեն հայտնել ենք Հյուսիսային պողոտայում Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենան բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:
ArmDaily.am-ի հետ զրույցում Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հայտնել է, որ դեպքի ժամանակ Աբրահամը տանը քնած է եղել. «Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի լուսաբացին ժամը մոտավորապես 6.30-ի հատվածում, երբ Արթուր Աբրահամը տանը քնած է եղել, հարբած վարորդը հարվածել է Արթուր Աբրահամի՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենային: Արթուր Աբրահամը, բնականաբար, չի տուժել, նրա ավտոմեքենան ևս առանձնապես չի տուժել»։
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...