Անչափահասը խանութից հագուստ է գողացել
Սեպտեմբերի 20-ին` ժամը 10-ն անց 30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութ-սրահներից մեկի մենեջերը հայտնեց, որ հագուստի խանութը թալանել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել լուսադեմին։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրել ու խանութից գողացել են հագուստ և այլ պարագաներ: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գ. Նժդեհի փողոցի 16-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 23-ին, Ամիրյան փողոցում հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...