Mercedes-ի վարորդի ինքնազգացողությունը ղեկին վատացել է. տեղի է ունեցել խոշոր վթար
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մեկ այլ Mercedes մակնիշի 88 GX 988 համարանիշի ավտոմեքենային: Վերջինս էլ բախվել է կայանված Opel Zafira մակնիշի 36 FR 327 համարանիշի ավտոմեքենային: Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության՝ բժիշկների մի քանի բրիգադները:
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Նա բժիշկներին հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Երկու օրից պետք է մեկներ ծառայության. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացե...
Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։Վնասվածքը եղել է գլխի շրջանո...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...