Գինեգործությունը նոր որակ է ստանում. Արցախում կայացել է գինու փառատոնը
Արցախում կազմակերպվող յուրաքանչյուր գինու փառատոնի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, ինչպես նաև նկատելի է դառնում միջոցառման կազմակերպվածության բարձր մակարդակը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Շրջելով տաղավարներով և զրուցելով գինեգործների հետ, Գ. Մարտիրոսյանը եկել է այն եզրահանգման, որ Արցախում գինեգործությունը նոր որակ է ձեռք բերում:
«Որակի բարձրացման առումով մենք ունենք զգալի առաջընթաց: ԱՀ-ում կան բոլոր նախադրյալները, որպեսզի գինեգործներն իրենց արտադրանքը կարողանան արտահանել արտերկիր: Փառատոնին ներկայացված են բավականին հետաքրքիր ու որակյալ գինիների տեսկանի»,-ավելացրել է պետնախարարը:
Փառատոնին ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ նշել է, որ փառատոնը ոչ միայն գինեգործական ընկերությունների ներկայացվածության, այլև ոչ նյութական ժառանգության գինու մշակույթի տարածման նպատակներ ունի: Ըստ նրա՝ շատ ուրախալի է, որ հայ ժողովրդի ավանդական խմիչքներից՝ գինու ներկայացումը մեծ պահանջարկ է վայելում հանրության լայն շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Հետաքրքիր և ապշեցնող փաստեր մարդու սրտի մասին
Սիրտը մարդու օրգանիզմում գտնվող մկան է, որը պոմպի դեր է կատարում և արյունը մղում դեպի երակներ ու արյունատար անոթներ: Տար...
Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագո...