Երեխաները կկարողանան բողոք ներկայացնել իրենց իրավունքների խախտման դեպքում
Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ այս կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:
Արձանագրությունը ստորագրվել է 51 պետության, ուժի մեջ է մտել 41 պետության համար:
Արձանագրությունը բաց է ստորագրման՝ ցանկացած պետության համար, որը ստորագրել, վավերացրել է «Երեխայի իրավունքերի մասին» Կոնվենցիան կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որեւէ մեկը կամ միացել է դրանց:
Արձանագրությունը կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:
Արձանագրության կարեւորությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաեւ ընդլայնելու Կոնվենցիայի եւ համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:
Ստորագրելով Արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:
Բացի այդ, Արձանագրության կողմ հանդիսանալու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Կոմիտեի՝ այնպիսի հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու իրավասությունը, որով մեկ Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Կոնվենցիայով կամ դրա երկու կամընտիր արձանագրություններից որեւէ մեկով սահմանված իր պարտավորությունները:
Նման իրավասությամբ Կոմիտեն օժտվում է միայն այդ մասին Կողմ պետության համապատասխան հայտարարության դեպքում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրումը:
Նմանատիպ հոդվածներ
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամա...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...