Խաբարովսկում ջրհեղեղը 1 միլիարդ ռուբլու վնաս է հասցրել
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղը, ըստ նախնական տվյալների, 990 միլիոն ռուբլու վնաս է հասցրել, գրում է РИА Новости-ն` հղում անելով երկրամասի կառավարության հաղորդագրությանը:
«Երկրամասի բնակչությանն ու ենթակառուցվածքներին ջրհեհեղի հասցրած վնասի չափը, նախնական տվյալներով, գնահատվում է 990 միլիոն ռուբլի: Շրջանի ղեկավարը դիմել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին` Խաբարովսկի երկրամասին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ջրհեղեղի ալիքը վնաս է հասցրել երկրամասի 93 բնակավայրի: Աղետից տուժել է 670 բնակելի տուն, որոնցում ապրող բնակիչների թիվն ավելի քան 2 հազար է: Հիմա Խաբարովսկում տիրող իրավիճակը կարգավորվում է, սակայն Ամուրի Կոմսոմոլսկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այնտեղ ջրի մակարդակը 1,5 մետրով բարձր է վտանգավորության թույլատրելի սանդղակով նախատեսված մակարդակից: 440 բնակելի տուն դեռևս հեղեղված է:
Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանութ...
Նորվեգացին «այլմոլորակային» ձուկ է որսացել
19-ամյա նորվեգացի Օսկար Լունդալը ձկնորսության ժամանակ անսովոր ձուկ է որսացել, գրում է Ladbible-ը: Տղան որսացել է մի...
Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածք
Վրաստանն արգելել է իր տարածքային ջրեր մուտք գործել ԱՄՆ Ռազմածովային ուժերի հետեւակի USNS Yuma («Յումա») նավին, որը սեպտե...