ԱՄՆ-ը Էներգիայի արտադրության առաջատարն Է դարձել. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները դարձել Է «Էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»:
«Քանի որ վերջին մի քանի տարվա ընթացքում մենք մեծ հաջողությունների ենք հասել Էներգետիկայի բնագավառում «…», մենք Էներգիայի զուտ արտահանող ենք, իսկ այժմ Էներգիայի թիվ մեկ արտահանողն ենք աշխարհում»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:
Թրամփը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը նավթի ու գազի կարիք չունի Մերձավոր Արեւելքից: «Իրականում մենք այնտեղ շատ քիչ լցանավեր ունենք, բայց մենք կօգնենք մեր դաշնակիցներին»,-նշել Է նա:
Ինչպես սեպտեմբերի 12-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերին, Միացյալ Նահանգները մինչեւ ընթացիկ տարվա վերջը կկարողանա հեղուկացված բնական գազի արտահանման ներուժը 2018 թվականի վերջի համեմատությամբ 150 տոկոսով բարձրացնել նոր նախագծի շնորհիվ: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ տարի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուրի (1953-1961 թթ.) ժամանակներից ի վեր առաջին անգամ «կդառնա Էներգապաշարների զուտ արտահանող», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Զելենսկին ուզում է վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու հստակ դիրքորոշման մասին: Այս մասի...
Նորվեգացին «այլմոլորակային» ձուկ է որսացել
19-ամյա նորվեգացի Օսկար Լունդալը ձկնորսության ժամանակ անսովոր ձուկ է որսացել, գրում է Ladbible-ը: Տղան որսացել է մի...
Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածք
Վրաստանն արգելել է իր տարածքային ջրեր մուտք գործել ԱՄՆ Ռազմածովային ուժերի հետեւակի USNS Yuma («Յումա») նավին, որը սեպտե...