ՀՊՏՀ ուսանողները բաց նամակ են հղել վարչապետին
ՀՊՏՀ ուսանողները բաց նամակ են հղել վարչապետին՝ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գալոյանի «արտագրության դեպքերի մասին»:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Ուսումնասիրելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Ընդ որում, եթե Ռ. Հայրապետյանի աշխատանքի թարգմանված որոշ հատվածներում բացակայում էին հղումները, ապա այս դեպքում գործ ունենք կատարված «copy paste»-երի հետ՝ նույն լեզվով։
Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղավորությունը չէ։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր:
Այս պնդումները չեն դադարում, որովհետև նախարարությունը մինչև այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին: Քանի որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պատճառը, ըստ ԿԳՄՍ նախարարի հայտարարության, նրա գիտական աշխատանքում առկա խնդիրներն էին և ակադեմիական արժեքները, պահանջում ենք Ձեր հանձնարարականը նախարարությանը՝ ներկայացնելու պաշտոնական եզրակացություն կից ներկայացվող ակնհայտ արտատպման դեպքերի վերաբերյալ: Խնդրում ենք պաշտոնապես մեկնաբանել՝ սրանք արտագրության և ակադեմիական անազնվության դրսևորումներ են, թե ոչ: Առդիր՝ 5 էջ:
Հարգանքով՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ
Հավաքի կազմակերպիչ և համակարգող՝ Վահագն Անդրեյի Մելքումյան
Հավաքի կազմակերպիչ և համակարգող՝ Էլեն Արթուրի Հովհաննիսյան»
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...