Վիտալի Բալասանյանը կանչվել է ՀՔԾ` հարցաքննության. Armtimes.com
ՀԺ-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու: Նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցսքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել:
Կայքը տեղեկացել է, որ ՀՔԾ-ն դեռ նոր ծանուցում Վիտալի Բալասանյանին չի ուղարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանել Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները:
ՀԺ-ի տեղեկություններով` Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետևյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր.
«Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...