Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:
Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր կարևոր առաքելության մեջ։
Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և ստեղծագործ կրթության ոլորտները:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...