ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեկ տարում 56 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում:
Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար:
Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»:
Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով:
Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով:
Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնն էլ գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: 12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական:
Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում:
Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար:
Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»:
Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով:
Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով:
Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնն էլ գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: 12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական:
Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրերի եղանակային կանխատեսումները
Առաջիկա 4 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`&nb...
Իլոն Մասկն առաջարկել է տաքացնել Մարսը՝ հայելիների օգնությամբ
Մարս մոլորակի վրա եղած պայմանների ձեւափոխության գաղափարը, որպեսզի այն լինի պիտանի մարդու ապրելու համար, մարդկանց մտքերը...
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին...
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհ...