Հոնկոնգի բնակիչները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են ստեղծել
Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ կենդանի շղթա են ստեղծել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով, հայտնում է The Guardian-ը։
Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերով։ Ակցիան տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։
Ինչպես հայտնի է, 1989 թվականի օգոստոսի 23-ին մոտ 2 մլն ցուցարարներ ձևավորեցին կենդանի շղթա, որը ձգվեց 600 կմ՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքներով։ Այդ տարի Բալթյան 3 երկրներն էլ անկախություն ձեռք բերեցին։
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարը թող աշխատի, մենք պատերազմող երկիր ենք, բյուջե փող պիտի մտնի. գորայքցիները՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցի շրջանակում շրջում է նաև հարակից համայնքներով։ Նա այս պահին Գորայքում է...
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում․ Վայոց ձորի նախկին մարզպետը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ընտրվելու օրվանից Ամուլս...
ՈՒՂԻՂ․ Մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում․ ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր»
Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:Ջերմուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել
Ուկրաինայի Խարկով քաղաքի երկնքում 12 երկրներից պարաշյուտիստներ երկրի ազգային դրոշի վրա առկա «եռատամն» են պատկերել,...