Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում․ Վայոց ձորի նախկին մարզպետը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ընտրվելու օրվանից Ամուլսարի հետ կապված բոլոր նամակներն անձամբ է կարդացել: Նա ասաց՝ քրեական գործը հարուցվել է իր նախաձեռնությամբ, փորձաքննությունը ևս անցկացվել է իր նախաձեռնությամբ:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում մոտեցել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա վարչապետին հիշեցրեց՝ 2012 – 2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ:
Ղազարյանը նշեց՝ իր պաշտոնավարման շրջանում Ամուլսարի վրա տարվող աշխատանքները դադարեցվել են: Նա ասաց՝ Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում, և 25 տոննա փոշի՝ ամեն պայթեցումից:
«Հնարավոր չէ, որ դա այս քաղաքի վրա չանդրադառնա, էլ չասած՝ հանքաքարի տեղափոխում, աղմուկ և այլն: Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան չէ, Հայաստանում միակ առողջարանն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարը թող աշխատի, մենք պատերազմող երկիր ենք, բյուջե փող պիտի մտնի. գորայքցիները՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը Ջերմուկ կատարած այցի շրջանակում շրջում է նաև հարակից համայնքներով։ Նա այս պահին Գորայքում է...
ՈՒՂԻՂ․ Մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում․ ջերմուկցիները վանկարկում են «Փաշինյան, հեռացիր»
Ջերմուկում մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են բողոքի ակցիա են իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:Ջերմուկ...
Կովկասյան պար Մարիա Զախարովայի կատարմամբ
ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարում:«Մարիա Զախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել
Ուկրաինայի Խարկով քաղաքի երկնքում 12 երկրներից պարաշյուտիստներ երկրի ազգային դրոշի վրա առկա «եռատամն» են պատկերել,...