Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։
29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։
Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:
Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Փաշինյանը ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսին հրավիրեց սրճարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսը գնացին նրա հետ առանձնազրույցի: Նրանք քայլերն ու...
ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ,...