Չինաստանի իշխանությունները զորք են ուղարկում Հոնկոնգի հետ սահման․ Դոնալդ Թրամփ
Ամերիկյան հետախուզությունը տիրապետում է տեղեկատվության, որ չինական իշխանությունները զորք են ուղարկում հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգի սահմաններ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր հետախուզությունը տեղեկացրել է մեզ այն մասին, որ չինական կառավարությունը զորք է ուղարկում Հոնկոնգի հետ սահման։ Բոլորը պետք է հանգստություն պահպանեն և զգույշ լինեն»,- գրել է նախագահը։
«Շատերն ինձ ու ԱՄՆ-ին են մեղադրում խնդիրներում, որոնք առկա են Հոնկոնգում։ Ինչո՞ւ։ Նույնիսկ պատկերացնել չեմ կարող»,- գրել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ չինական Շենչժեն քաղաքում, որը գտնվում է Հոնկոնգի հետ սահմանից ոչ հեռու, ռազմական տեխնիկայի վիթխարի կուտակում կա։ Պաշտոնական վարկածով՝ ուժերը կենտրոնացվել են խոշոր զորավարժության անցկացման և տեղի մարզադաշտի կառուցման ընթացքում անվտանգության ապահովման համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ առևտրի նախարարությունն իր «սև ցուցակում» ներառել է երկու հայկական ընկերություն
ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր սև ցուցակում աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հ...
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն
Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ...
Գերմանիայի կանցլեր հաստատել է՝ հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականի...
Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են. Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման...