Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումն ավարտվել է. պետք է շարունակել ամրապնդել հայ-ռուսական կապերը
Ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Ղրղզստանում։
Aysor.am-ի թղթակիցը Ղրղզստանից հայտնում է, որ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Թե Հայաստանի, թե Ռուսաստանի վարչապետները համոզմունք են հայտնել՝ հարաբերություններում կա առաջընթաց։
ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարները ընդգծել են՝ պետք է շարունակել ամրապնդել ու զարգացնել հայ-ռուսական կապերը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլյան կոնվենցիա․ պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները. ԱՆ
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»...
Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը
Կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջակա...
Վահե Գրիգորյանը հերքում է․ BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն երբեւէ չեմ ունեցել
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ համարելով դրանք ապատեղեկա...
Մարտի 1-ին տուժածներին 5-30մլն դրամ կտրամադրեն․ կառավարության որոշում
Կառավարությունը հավանություն տվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տո...