Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշեց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
BBC-ն անդրադարձել է Մարտի 1-ի գործին․ ո՞վ է հրաման տվել կրակել ցուցարարների վրա
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մ...
Քաղաքապետարանն ոչ թե օգնել, այլ խանգարել է «Սանիթեքին»․ Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության...
Համահայկական կոնսենսուսի 6 կետերը. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոնսենսուս համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լո...
Վարչապետը տվյալներ է հրապարակել ՀԴՄ կտրոնների տրամադրման թվի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների տրամադրման թվի վերաբերյալ տվյալներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «2019...