Այլ

Վրաստանի մերձափնյա տարածքում Սև ծովի ջրի որակը վատացել է

WRed 1 րոպե 897 դիտում
Վրաստանի մերձափնյա տարածքում Սև ծովի ջրի որակը վատացել է

Սև ծովի ափին, Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրվում է լողալ: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության մեջ, որը յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը, գրում է Shantnews.am-ը:

 

Վարչությունն այսօր հրապարակել է հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքները: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում բակտերիաների առկայությամբ ամենաաղտոտվածը Բարցխանի բնակավայրի տարածքում է և հասնում է 9 000-ի, մինչդեռ հունիսին, նույն հետազոտությունների համաձայն, այս ցուցանիշը նույն տարածքում 7 000 էր:

 

Աջարիայի ափին ծովային ջուրն ամենամաքուրն է Գոնիոյի և Կվարիաթիի ափերին, ինչպես նաև Մախինջաուրի և Մծվանե Կոնցխի հատվածներում, իսկ ամենաաղտոտվածը՝ Բարցխանի և Թամարի բնակավայրերի ափերն են:

 

Մանրամասները սկզբնաղբյուրում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250