Ի սկզբանե «Սանիթեքը» չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները. Հովսեփ Կուբատյան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ ««Սանիթեք»-ի աղբամանները պետք է լինեին մետաղական. «Սանիթեք»-ն այսօրվա ասուլիսին ինչ-որ տեսանյութ էր ցույց տալիս, թե ինչպես են այրում աղբամանը։ Լուսանկարում՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից մեկի այն մասն է, որտեղ պարզ երևում է, որ «Սանիթեք»-ի կոնտեյներները պետք է լինեն մետաղական։ Ի սկզբանե այս ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և բողոքում է, որ աղբամաններն այրում են կամ շուտ են փչանում։ Այժմ մի կողմ դնենք, թե ինչպես է «Սանիթեք»-ին հաջողվել խախտել պայմանագրի նման առանցքային կետերից մեկը։ Իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարություններ հնչել են ասուլիսի գրեթե ողջ ընթացքում, որոնց երեկոյան մանրամասն կանդրադառնա քաղաքապետ Հայկ Մարությանը «1in.am»-ի ուղիղ եթերում` երեկոյան ժամը 20.30-ին»։
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
«Оրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծ է պատրաստվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագ...
Աշնանը ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թե...
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկ...