Աշնանը ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնարավոր է 7 կուսակցությունների հայտարարության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։ Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստվում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպատակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագիտական դաշտի առանցքային ներկայացուցիչներ»։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Վերանորոգումներ ԱԺ-ում. Տիգրան Գալստյան
ԱԺ աշխատակազմի ղեկավար - քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սեն...