Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը, ի վերջո, անվճա՞ր է, թե՞ ոչ. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, ինչպես խոստացել էի, քիչ առաջ հարցում եմ ուղարկել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ակնկալելով, որ կստանանք բոլորիս հուզող այն հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը, ի վերջո, անվճար է, թե՞ ոչ: Հանրությունը վստահ է, որ ըստ նախարարի հայտարարության, ապահովված է իր երեխայի բուժօգնություն ստանալու հնարավորությունը, բայց, արի ու տես, սոցիալապես անապահով քաղաքացու համար բուժհաստատություններում խոչընդոտների պակաս չի նկատվում: Այո՛, կա նախարարի հրաման, որով սահմանվում է բուժօգնության չափորոշիչը, բայց այն թղթի վրա է, միաժամանակ կա նախարարի հայտարարություն, որը մեծամասնությանն է հայտնի: Ի վերջո, հանրությունը սեփական սոցիալական ապահովության վերաբերյալ պետք է ճշգրիտ տեղեկացված լինի, մանավանդ, երբ խոսքը գնում է երեխայի առողջության մասին: Այս մասով ունենք հստակ ձևավորված (ըստ երեկվա ֆեյսբուքյան հայտարարության՝ թյուր) կարծիք, որ ՀՀ-ում մինչև 7 տարեկան երեխայի բուժօգնությունն անվճար է: Լիահույս եմ, որ նմանատիպ հայտարարություններն ականջահաճո լինելուց բացի նաև կյանքի կոչվելու միտում կունենան»:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...