Կառավարությունը 12 000 ԱՄՆ դոլար տրամադրեց Հուրգադայից քաղաքացիների չվերթի կազմակերպման համար
Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին, երբ տուրիստական ընկերությունը չէր վճարել ավիաընկերությանը և չարտերային թռիչքը չէր կայացել:
Ավինյանը հիշեցրեց՝ արդեն իսկ բազմաթիվ հայեր հասցրել են երևան վերադառնալ, առաջին թռիչքով՝ 132 քաղաքացի, երկրորդ թռիչքով՝ 183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ:
«Պետք է քննարկենք պատճառները խնդրի և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Կառավարությունը որոշեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5 մլն 838 հազ դրամ Հուրգադա-Երևան չվերթը կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդներ 48 ժամ ունեք դուրս բերելու համար մեքենաները Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնմա...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net - ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդա...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...