Լարվածություն՝ հայաստանյան սահմաններում. մեկնաբանում է փոխնախարարը
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի գնահատմամբ՝ վերջին օրերին լարվածությունը հայաստանյան սահմաններում է: Նրա խոսքով՝ հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել:
Քանի որ քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ մանրամասներին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լարվածությունն, այպես պատասխանեց.
«Որոշակի առումով մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդը փորձում է իր դիրքերն ամրապնդել, և մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ: Որոշակի առումով լարվածությունը նաև հենց դրա պատճառով է: Այսինքն, մենք մեր ծառայությունն իրականացնում ենք այնպես, որ դիրքային առավելություն հակառակորդը չկարողանա ձեռք բերել»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՍ պետը ուղղաթիռով հետևում է Սևանում իրականացվող ծառայությանը
ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ ցույց է տալիս, թե ինչպե՞ս են աշխատանքներն իրականացվում Սևան տանող ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհական նոր աղբամանները հասան Երևան. Հակոբ Կարապետյան
Լեհական նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ...
Արցախում «շատ կարևոր խոսակցություն» է լինելու. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին...
Սպարապետի օր՝ նվիրված Մխիթար Սպարապետին. Փաշինյանը նոր «լայֆ» է արել, որտեղ նախարարները պարում են Խնձորեսկի կամրջի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայֆ» է մտել Խնձորեսկի կամրջի վրայից: Կամրջի վրա նրա հետ են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պա...