Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական հարց է. Սավել Բաբայանի հայտարարությունը
Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայատարարությամբ. «Մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։
Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը, Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։ Իսկ ինչ վերաբերում է
Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար, այն է՝ սահմադրական կարգի տապալում։ Արցախում պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։ Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունն, ի վերջո, պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով բոլոր ուժերի համար։ Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը»։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...