Լողալ կարելի է, խմել` ոչ. Սևանա լճի մասին ԱՆ տեսակետը
Սևանա լճի ջուրը շատ այլ տեղերի ջրերից ավելի մաքուր է, բայց այն խմելու որակի ջուր չէ և չի կարող լինել։ Այսօր Աժ–ում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը` անդրադառնալով վերջին օրերին լճում անցկացվող տարատեսակ քարոզչական ակցիաներին։
«Ես ձեզ պարզապես խնդրում եմ՝ կոչ մի՛ արեք, որ դուք Սևանի ջրից խմում եք ու ոչ մի վտանգ չկա։ Կարող է 1-2 անձ, ովքեր այդտեղ ապրում են, այդ ֆլորային սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, խմեն ու ոչինչ չլինի, բայց դրան անպատրաստ մարդիկ, տուրիստներ կարող են գալ, ջուր խմել և հիվանդանալ»,-ասաց Նունե Բակունցը։
Նա նաև հայտնեց, որ ջրում տոքսինների տարբեր կոնցենտրացիաներից կախված՝ մարդու մոտ կարող է առաջանալ մաշկային ցան, ասթմատիկ նոպա, ալերգիկ շոկ։ Իսկ հեպատոտոքսինները կուտակվում են լյարդում` հանգեցնելով դրա ֆունկցիայի խախտման։
Բակունցը նշեց նաև, որ Առողջապահության նախարարությունը լճի ջրի շարունակական մոնիթորինգ է իրականացնում, և եթե ջրում վտանգ հայտնաբերվի, դրա մասին կտեղեկացնի։
Ինչ վերաբերում է լճում լողալուն, ԱՆ պաշտոնյան վստահեցրեց, որ վերջին հետազոտության արդյունքներով՝ Սևանը լողալու համար անվտանգ է եղել։
«Մենք հայտարարել ենք 3 օր առաջ, որ այս պահին որևէ լողափում թունականացում չկա։ Բայց ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ լիճը կենդանի օրգանիզմ է, ջրիմուռներն էլ են կենդանի օրգանիզմ, և իրավիճակը կարող է փոխվել»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը:
Ս.թ. հուլիսի 15-ին Սևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Սևանի ափին գտնվող օբյեկտների տերերը ցուցադրաբար Սևանից ջուր խմեցին` որպես ապացույց, որ այն վտանգավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ո՞ւմ հաշվին են «Իմ քայլի» պատգամավորներն ակտիվորեն վերանորոգում իրենց սենյակները. Armdaily.am
«Իմ քայլի» որոշ պատգամավորների սենյակներում վերանորոգման աշխատանքներ են։ Այս մասին գրում է Armdaily.am-ը: «Մեզ չհաջ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...