Գյումրիում մոտ 50 տարվա վաղեմության ոսկորների հսկա կույտեր են հայտնաբերվել
Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար: Այս մասին հայտնում է shantnews.am-ը։

Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական կույտերով ոսկրերը որքանո՞վ են վտանգավոր շրջակա միջավայրի համար, առավել ևս, որ հարևանությամբ տներ են կան: Մասնագիտական բացատրություններից պարզ է դառնում, որ կենդանական ոսկրերը տասնամյակներով պահպանում են վնասակարությունը:
Կենդանիների ոսկրերը կարծրացած վիճակում բնության մեջ կարող են պահպանվել հարյուրամյակներով ու հազարամյակներով: Գյումրու ամենահին՝ Մսի կոմբինատ թաղամասում հայտնաբերված և երկրագիտական թանգարանում պահվող մամոնտի ոսկրերը վկայում են այդ մասին։

Լրատվականը հայտնում է, որ այդ գտածոն պատմագիտության ու հնագիտության մեջ արժեքավոր է, ինչը որպես ուսումնասիրության նյութ անհամեմատելի է այն ամենի հետ, ինչը հայտաբերվեց նույն մսի կոմբինատի տարածքում: 30 տարի անց արտադրական թափոնների՝ խոշոր ու մանր եղջերավորների ոսկրերի հսկայական կույտերը տարածվում են մի քանի մետրերով:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...
Երևանի փոխքաղաքապետը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս․ Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին ֆեյսբուքյան...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...