Մի շարք համայնքների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 3-ին ժամը 08.00-ից մինչև հուլիսի 4-ի ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Ջրվեժ-Բանավան և Ջրվեժ-Մայակ թաղամասերի, Բագրևանդի փողոցի, «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ-ի և «Մուլտի գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր (ամառանոցներ), Զառ, Ակունք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Նոր-Գյուղ, Արամուս, Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Բանավան, Գառնի, Գողթ, Գեղարդ,Կաթնաղբյուր գյուղերի, Աբովյան քաղաքի 10-րդ և 11-րդ փողոցների գազասպառողների, «Թամարա» ՍՊԸ-ի, «Էկոտոմատո» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Արդագազ», «Մուլտի Լեոն», «Ջուլիա 2017», «Հանամրոց» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Տեղեկացնում ենք նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 3-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան, Մարտի 8, Կնունյանց, Կասյան փողոցների, Ստեփանյան փողոցի 2-րդ փակուղու առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցի, «Կենտրոն 1», «Կենտրոն 2» թաղամասերի շենքերի, առանձնատների և հարակից կազմակերպության գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: