Facebook-ըՙ սոցցանցում առկա խափանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այդ մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում, երբ փորձում են մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր վերբեռնել կամ ուղարկել որևէ մեկին։ Ի հայտ եկած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորին չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերը բողոքում են Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքից: Այս երեք սոցցանցերն էլ ընդգրկված են Facebook ընկերության կազմում, որը խափանումների ի հայտ գալուց հետո տևական ժամանակ որևէ մեկնաբանություն չէր տարածում:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. անձրև, ամպրոպ, կարկուտ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով
Հայաստանում հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայր...
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ...
Քիչ անց կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխա...
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններո...