Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ
Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ տեղը։
Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Բռնցքամարտի համար այս մրցաշարը նաեւ Եվրոպայի առաջնություն էր։
Ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):
Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ)։
Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) եւ սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) գրավեցին երրորդ տեղը։
Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը՝ 108 մեդալ (43 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե):
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեակ...
Համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը. Գաբրիել Ղազարյանն արարքը որակել է որպես ինքնահաստատման էժանագին փորձ
Փաստացի` անցյալի հետ համեմատության վախը երբեմն ավելի հզոր է գտնվում, քան ապագայի երազանքների ձգտումը․ Այս մասին ֆեյբուքյ...
Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպակա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին
Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը&nb...