Համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը. Գաբրիել Ղազարյանն արարքը որակել է որպես ինքնահաստատման էժանագին փորձ
Փաստացի` անցյալի հետ համեմատության վախը երբեմն ավելի հզոր է գտնվում, քան ապագայի երազանքների ձգտումը․ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ համացանցից հեռացվել են նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։
Գաբրիել Ղազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ցավով պիտի տեղեկացնեմ, որ համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը:
Նախարարության գործունեության շրջանում եղել են իրապես պատմական իրադարձություններ` հյուրընկալվել են մարզաշխարհի համաշխարհային լեգենդներ, տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ, ստորագրվել են փաստաթղթեր, ձեռք են բերվել բանավոր և գրավոր պայմանավորվածութուններ, որոնց փաստացի ապացույցները այսօր պարզապես անպատասխանատու կերպով ջնջվել են: Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը, փաստերը, լուսանկարների արխիվը վերացրել են:
Դա պատմություն էր, քանի որ որպես նախարար` իմ գործելաոճը զուրկ է եղել ինքնափիառից, ապագայի վերաբերյալ դատարկախոսության մոլուցքներից, և էջում տարիներ շարունակ լուսաբանվել են միայն արդեն կատարված մեծ քայլերը և իրակնացված աշխատանքների արդյունքները, առանց անձնական գովազդի և խոստումների, ուստի` ամեն առանձին հրապարակումն էր պատմական և նշանակալի:
Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի` մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղիակությունը ծածկելու միտումով:
Սպորտը այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք` սպորտաշխարհի ներկայացուցիչներս:
Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո, ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն»:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեակ...
Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ
Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ը...
Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպակա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին
Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը&nb...