Քաղաքականություն

Առանց տանիքի մնացած ընտանիքները վերադառնում են Եղվարդ. Ռոմանոս Պետրոսյան

Առանց տանիքի մնացած ընտանիքները վերադառնում են Եղվարդ. Ռոմանոս Պետրոսյան
Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների համար լուծում է գտնվել։ «Եղվարդ համայնքի ղեկավարի հետ համակողմանի ուսումնասիրության արդյունքում թիրախային լուծումներ գտանք մասնավորի տարածքը…

Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների համար լուծում է գտնվել։

 

«Եղվարդ համայնքի ղեկավարի հետ համակողմանի ուսումնասիրության արդյունքում թիրախային լուծումներ գտանք մասնավորի տարածքը հարկադրաբար ազատած՝ Եղվարդ համայնքի մեր քաղաքացիների համար:

 

Վերջիններս դադարեցրել են իրենց բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջև և այժմ վերադառնում են Եղվարդ՝ հանդիպելու համայնքի ղեկավարին և խորհրդականիս, որպեսզի քննարկեն հարցի վերջնական լուծման քայլերի հաջորդականությունը», - Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում`պնդելով, որ իրենք մնացել են դրսում: 

Նմանատիպ հոդվածներ

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250