Վեթինգի հարցը մտնում է ավարտական փուլ. արդեն կա որոշում. ո՞րն է ամենաինտրիգային խնդիրը. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների, անցումային արդարադատություն եւ վեթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել: Այդ պարտականություններն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի եւ հակակոռուպցիոն մամնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջանակները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ կա քաղաքական նախնական որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնականում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմադիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձեւական կողմը պահպանելու համար, նույնպես ներառեն:
Նման մոտեցումը խորհրդարանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, վեթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, եւ, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բավարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...