Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանի կողմից մանդատը վայր նելու մասին
Ես տեղյակ չեմ նման միջադեպից, նման մթնոլորտ էլ չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց իր կուսակից Սասուն Միքայելյանը վիրավորված է եւ պատրաստ է վայր դնել մանդատը:
Հարցին, թե երբ խոսում է կլանային համակարգի մասին, այդ համատեքստում նկատի ունի նաեւ Սասուն Միքայելյանի՞ն, արդյոք նա չունի տարածքներ Կոտայքի մարզում, մարզպետը չպատասխանեց՝ նշելով, որ հարցը կոռեկտ չի համարում: Նա հավելեց, որ Սասուն Միքայելյանի հետ սրված հարաբերություններ չունի:
«Ես ինքս էլ չէի հերքել, որ քաղաքական ուժի ներսում կարող են որոշակի տարաձայնություններ լինել, ինչը շատ առողջ է: Որովհետեւ մեկ ուժի կենտրոնից կամ սուպերլիդերով կառավարվող ուժ չենք մենք: Իսկ Աբովյանի ընտրություններից հետո ես ասել էի, որ պարոն Միքայելյանը մեզ չի օգնել»,-ասաց մարզպետը:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի որդու հետ հարաբերություններին, ով Հրազդանի քաղաքապետն է, մարզպետն ասաց. «Հրազդանի քաղաքապետի հետ ունենք աշխատանքային լավ հարաբերություններ: Այս պահին Հրազդանում 7 սուբվենցիոն ծրագրերի հայտ ենք ներկայացրել, որոնցից երկուսն արդեն հաստատվել են: Հրազդանը բավականին փոխվել է, որեւէ այլ հանգամանքով պայմանավորված որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...