Կոնդի առանձնատների օգտագործած ջրի դիմաց 48 մլն դրամ պարտք է կուտակվել. կվճարի կառավարությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար:
Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:
Կազմակերպության նախկին տնօրինության կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերության աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք եւ գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ Կազմակերպությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք, Ընկերությունը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը:
Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018թ. մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148058 խմ, իսկ 2018թ. հունիսի 25-ին Կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ Ընկերության աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324954 խմ ծախս եւ ակնհայտ է դարձել, որ Կազմակերպության կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324954 խմ ծախս:
Կազմակերպության պահանջով ջրաչափական սարքը ենթարկվել է ստուգաչափման եւ թերություն չի հայտնաբերվել՝ արձանագրվել է, որ այն համապատասխանում է տեխնիկաակն պահանջներին: Հարցի վերաբերյալ Կազմակերպության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ եւ Ընկերության հետ կազմվել է փոխադարձ ակտ:
Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Մարզերից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչվա...
Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել՝ համաձայն որի ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյան...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հ...